Добавить новость
123ru.net
World News
Ноябрь
2017

Լեոնիդ Ազգալդյանի հիշատակին անցկացվող քայլերթի մասնակիցները հայտարարեցին, որ մերժում են հերոսի անունով երկրորդային փողոցի վերանվանումը

0

Մի խումբ քաղաքացիներ  Երևանի փողոցներով քայլերթ են անցկացնում՝ ի մեծարումն «Ազատագրական բանակի» հիմնադիր, արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի: Եռագույն դրոշներով ու Լեոնիդ Ազգալդյանի նկարով երիտասարդները քայլում են ռազմահայրենասիրական երգերի հնչյունների ներքո:

Մինչ երթը նախաձեռնության անդամները Ազատության հրապարակում հայտարարեցին, որ Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրվա նախօրեին անցկացվող երթը նվիրված է հերոսի հիշատակին: «Մեր նպատակն է հիշեցնել, որ Լեոնիդ Ազգալդյանի անունով Երևանում որևէ առաջանային փողոց վերանվանելու պահանջը բացառապես հասարակական է, և չի կարելի խցկել ինչ-որ քաղաքական անցուդարձի մեջ: Լեոնիդ Ազգալդյանի անունով երկրորդային կամ երրորդային փողոց վերանվանումը մենք մերժում ենք»,-հայտարարեց նախաձեռնության անդամներից մեկը՝ նշելով, որ երթի ընթացքում չեն հնչելու ոչ մի այլ մտքեր ու խոսքեր:

Ներկայացվեց նաև երթուղին՝ Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ,  Ամիրյան, Մաշտոցի պողոտա, Խորենացի, Վազգեն Սարգսյան, Հանրապետության հրապարակ, Նալբանդյան և Ազատության հրապարակ:

Նշենք, որ բավական ժամանակ է կա նախաձեռնություն`  Լենինգրադյան փողոցը վերանվանել Լեոնիդ Ազգալդյանի անունով:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել Երևանի ավագանու Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ քննարկվել են մի շարք փողոցներ անվանակոչելու նախագծերը: «Ելք» խմբակցությունը սեպտեմբեր ամսին ներկայացրել էր մի շարք փողոցների անվանակոչության նախագծերը, որոնց թվում էր նաև էր Լենինգրադյան փողոցն անվանակոչել Ազգալդյանի անունով:

Սակայն «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամները դեմ էին քվեարկել դրան և նախաձեռնությունը ստացել էր հանձնաժողովի բացասական եզրակացությունը, փոխարենը առաջարկելով Վերին Անտառային փողոցի մի հատվածն Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանակոչել:  Այս անգամ ծավալված քննարկման արդյունքում նոր նախագիծը ստացավ դրական եզրակացություն: «Ելք» խմբակցությունը դեմ քվեարկեց նախագծին՝ նշելով, որ նպատակահարմար չի գտնում մեծանուն հերոսի անունով նման  ոչ նշանակալի փողոցն անվանակոչելը:

Տեղեկացնենք նաև, որ նոյեմբերի 29-ի Երևանի ավագանու նիստի օրակարգում են ընդգրկվելու նաև «Ամիրյան փողոցը Վռամշապուհ արքայի անունով անվանակոչելու մասին», «Լենինգրադյան փողոցը Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանակոչելու մասին», «Անաստաս Միկոյանի փողոցը Քըրք Քըրքորյանի անունով անվանակոչելու մասին», «Կասյանի փողոցը Վազգեն Առաջին Վեհափառի անունով անվանակոչելու մասին», «Ֆրունզեի փողոցը Ապրիլյան հերոսների անունով անվանակոչելու մասին» «Ելք» խմբակցության նախագծերը:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net