Добавить новость
123ru.net
World News
Ноябрь
2017

Ֆաշիզմը ձգտում էր վերացնել բոլորին, ովքեր կանգնած էին իրենց դեմ, իսկ ՀՀԿ-ն նման ձգտում չունի. Մերուժան Հովհաննիսյան

0

Ոչ մի առարկություն չունեմ ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքի հաղորդավարուհու հնչեցրած մտքի հետ, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդանշանը նման է ֆաշիստական Գերմանիայի գերբին: Tert.am-ի հետ զրույցում ասաց բանաստեղծ Մերուժան Հովհաննիսյանը:

«Երկու սիմվոլներն էլ ընդգրկում են արեգակնային հավերժություններ: Ընդհանուր համեմատության կարգով ասեմ, որ նման է, բայց այնպես չէ, որ մեկը մեկի արտագրությունն է, այնպես չէ, որ ՀՀԿ-ն արտատպել է խորհրդանիշը: Իսկ գաղափարական նմանություններ չեմ տեսնում, որովհետև ՀՀԿ-ականները սոցիալիստներ չեն, ազգայնականներ են, իսկ դրանք իրարամերժ գաղափարներ են»,- ասաց Հովհաննիսյանը:

Բանաստեղծը նշեց, որ ՀՅԴ-ում օրինակ կա ազգայնական սոցիալիզմ, բայց ազգայնականները այդպիսին չեն, նրանք կապիտալիստների զավակներ են, ուստի գաղափարական նմանություններ չունեն:

Հիշեցնենք, որ «Զվեզդա»-ն պատկանում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, իսկ հաղորդավարուհին՝ Վերոնիկա Կրաշեննիկովան, Ռուսաստանի իշխող՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության բարձրագույն խորհրդի անդամ է, որի նախագահը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է:

Հաղորդավարուհին, մասնավորապես խոսել էր այն մասին, որ Հայաստանը, որը Ռուսաստանի գլխավոր դաշնակիցն է Հարավային Կովկասում, ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ է, պատրաստվում է մի քանի օրից Բրյուսելում Եվրամիության հետ ստորագրել համագործակցության համաձայնագիր: Նա նշել էր, որ Ուկրաինայի նման Հայաստանը քաղաքական երկխոսություն է սկսում Եվրամիության հետ:

«Ասոցիացիան միակ բանը չէ, որը Հայաստանն անում է Ուկրաինայի նման: Դժվար է հավատալ, բայց Երևանը հերոսացնում է նաև ֆաշիզմի աջակիցներին»,- ասել էր հաղորդավարուհին: Այս համատեքստում նա նշել էր, որ Հայաստանում իշխող կուսակցության խորհրդանիշը նման է հիտլերյան Գերմանիայի զինանշանին, իսկ ՀՀԿ գաղափարախոսությունը Նժդեհյան գաղափարախոսությունն է: 

Բանաստեղծ Մերուժան Հովհաննիսյանը նշեց, որ հաղորդման ժամանակ հնչեցրած մտքերը մոտ են ճշմարտությանը, բայց ճշմարտացի չեն: «Այն իր մեջ չունի ֆաշիզմի որևէ էլեմենտ: Ֆաշիզմը ձգտում էր վերացնել բոլորին, ովքեր կանգնած էին իրենց դեմ՝ հրեաներին, մյուսներին, իսկ ՀՀԿ-ն նման ձգտում չունի»,- ասաց Մերուժան Հովհաննիսյանը:

Բանաստեղծը նաև նշեց, թե քանի որ ՀՀԿ-ականները նժդեհականներ են իրենց համարում, Աշոտ Նավասարդյանը, ով նժդեհապաշտ էր, կիսահեթանոս դավանաբանության հետևորդ էր, որը ներառում է արեգակի հավերժությունը, այլ՝ սիմվոլներ, ՀՀԿ լոգոյի ստեղծման վրա իր մոտեցումներով ազդեցություն է ունեցել:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net