Ֆրանկֆուրտի օդանավակայանում ձնաբքի պատճառով չեղարկվել է մոտ 170 չվերթ
Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանում ձնաբքի պատճառով երկուշաբթի առավոտյան չեղարկվել է մոտ 170 չվերթ, մի շարք չվերթներ վայրէջքի համար ուղարկվել են այլ օդանավակայաններ, գրում է Frankfurter Rundschau-ն՝ օդանավակայանը ղեկավարող Fraport ընկերության ներկայացուցչին հղումով։
Fraport-ի կայքում ասվում է, որ եղանակային պայմանների պատճառով դեկտեմբերի 18-ի առաջին կեսին Ֆրանկֆուրտի օդանավակայանում կարող են լինել չվերթների ուշացումներ և չեղարկումներ։
Օդանավակայանի էլեկտրոնային ցուցատախտակի տվյալների համաձայն՝ չեղարկվել են ինչպես ներքին (Բեռլին, Համբուրգ և Մյունխեն), այնպես էլ միջազգային չվերթներ (Վիեննա, Բուդապեշտ, Պրահա և այլն):