ՀՀ դեսպանը Եգիպտոսի Ներկայացուցիչների Պալատի արտաքին հարաբերությունների հանձաժողովի նախագահի հետ մի շարք հարցեր է քննարկել
Դեկտեմբերի 17-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպել է Եգիպտոսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Տարեկ Ռադուանի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ կայքը։
Հանդիպման ընթացքում դեսպան Մելքոնյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության և տնտեսական զարգացման առաջնահերթությունները: Քննարկվել են երկու երկրների միջև միջխորհրդարանական կապերի զարգացման հնարավորությունները։
Ներկայացուցիչների Պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն իր հերթին խոսել է ներկա փուլում Եգիպտոսի առջև ծառացած խնդիրների և մարտահրավերների մասին։
Երկուստեք բարձր գնահատելով դարավոր ավանդույթներ ունեցող հայ-եգիպտական բարեկամությունը՝ զրուցակիցները մտքեր են փոխանակվել քաղաքական և տնտեսական համագործակցության օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ։