123ru.net
Tert.am (hy)
Июнь
2024

Հայէկոնոմբանկի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանն` իր անցած ճանապարհի մասին

0

Zarkerak.am-ի հետ հարցազրույցում Հայէկոնոմբանկի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը խոսել է իր անցած ճանապարհի, հաջող բիզնեսի բանաձևի և Բանկի մասին:

 

-  Հակիրճ կներկայացնե՞ք Սարիբեկ Սուքիասյանի կյանքի ճանապարհը:

-  Մենք ընտանիքում չորս եղբայր ենք, մեծացել ենք բարդ միջավայրով առանձնացող Երևանի թաղամասերից մեկում, որից զերծ պահելու նպատակով հայրս փոքրուց մեզ ներքաշել էր աշխատանքի մեջ՝ սերմանելով արժեք ստեղծելու ձգտումը:

Գումար վաստակելու թե՛ դժվարությունը, թե՛ բերկրանքը ես եղբայրներիս հետ զգացել եմ դեռ 12-13 տարեկանից: Հենց այդ տարիքից էր, որ օրս սկսվում էր վաղ առավոտյան ժամը 6-ից, այսինքն՝ մենք արթնանում էինք դասի ժամից 3 ժամ շուտ, որպեսզի գնայինք գործարան՝ աշխատելու:

Մեր ընտանիքում կար հինգ տղամարդ, և այս առումով հորս խոսքերը մինչ օրս ուղեկցում են ինձ. «Եթե մենք ընտանիքում ունենք 10 աշխատող ձեռք, ապա չպիտի ապրուստի խնդիր ունենանք»: Հայրս ստեղծող, արդար ու հարգված անձ էր ու, չնայած նրա ստացած 5-ամյա կրթությանը, մարդիկ, ի նշան հարգանքի ու նրա անցած փորձի, նրան անուն-հայրանունով էին դիմում:  

Արդեն ուսանող տարիքում, երբ հասցրել էի յուրացնել աշխատանքի ու կանոնակարգվածության մշակույթը, քանի որ ուսմանը զուգահեռ շարունակում էի աշխատել, որոշումներ կայացնելիս հաճախ քննարկումներ էի ունենում թե՛ հորս, ով, կյանքի դժվարություններին ականատես լինելով, ավելի պահպանողական հայացքներ ուներ, թե՛ առանձին ավագ եղբորս հետ, ով ավելի առաջադեմ ու նորարար էր, և ինձ համար ձևավորում էի մոտեցման մի ոսկե միջին, որով էլ առաջնորդվում եմ առ այսօր: 

Կուտակելով դեռահաս ու երիտասարդ տարիների ամենօրյա աշխատանքի պատկառելի փորձը՝ արդեն 90-ականներին՝ սովետական միության փլուզման շրջանում, եղբայրներս և ես բավարար պատրաստված դիմավորեցինք շուկայի ազատականացման շրջափուլը և, օբյեկտիվ գնահատելով բիզնես միջավայրի առկա ու սպասվող ներուժը, ճիշտ մեկնարկով ու հաջող կառավարմամբ սկսեցինք ամրապնդել «ՍԻԼ կոնցեռն»-ի հիմքերը:

- Ինչպե՞ս որոշեցիք մուտք գործել բանկային բիզնես:

- Հայէկոնոմբանկը՝ սովետական Բնակսոցբանկի հայկական բաժանմունքը, առաջին հայկական բանկերից էր, որ գրանցվեց ՀՀ ԿԲ-ում 1991թ-ին՝ երկրի անկախացումից անմիջապես հետո, իսկ ավելի ուշ նաև վերակազմավորվեց որպես բաց բաժնետիրական ընկերության:  1997թ-ին մեր ընտանիքը որոշում կայացրեց ներդրում անել այդ ժամանակ լուրջ ֆինանսական խնդիրների առջև կանգնած Հայէկոնոմբանկի կապիտալում՝ էապես փոխելով Բանկի ճակատագիրը: Այստեղ մի շատ կարևոր դրվագ կցանկանայի առանձնացնել, որ լավագույնս կարտացոլեր Բանկի նկատմամբ իմ վերաբերմունքը. գաղտնիք չէ, որ մեր ընտանիքին պատկանող բիզնեսների կառավարումը հստակ տարանջատված է Սուքիասյան եղբայրների պատասխանատվության շրջանակներով, իսկ Բանկը ձեռքբերելիս դրա կառավարումն ընտանիքիս կողմից վստահվեց հենց ինձ:

Գիտակցելով, որ բանկային ոլորտը էականորեն տարբեր է մյուս բիզնեսներից, որոնց տիրապետում էր Սուքիասյան ընտանիքը, և որ Բանկի հաջողությունը պահանջում է խիստ կանոնակարգված, անկողմնակալ ու անկախ կառավարում՝ համաձայնեցի ստանձնել այդ պատասխանատվությունը մի պայմանով. ընտանիքս չպետք է որևէ կերպ միջամտեր Բանկի կառավարմանը:  Մեկ օր անց՝ ընտանեկան ժողովի ժամանակ, եղբայրներս, կիսելով իմ կողմից առաջ քաշված նախապայմանի լրջությունը և Բանկի զարգացման տեսլականով պայմանավորված, համաձայնեցին:

- Բանկի պատմության ի՞նչ շրջադարձային իրադարձություն կառանձնացնեք:

- Բանկի պատմության մեջ շրջադարձային եղավ 2002թ-ը, երբ մենք ստացանք ՎԶԵԲ-ի կողմից առաջին ֆինանսավորումը, իսկ արդեն 2004-ին վերջինս մուտք գործեց ՀԷԲ կապիտալ՝ 25% բաժնեմասով: Այդ ժամանակ դեռևս շատերը այս հապավումի նշանակությունը չգիտեին, իսկ մենք մեկ քայլ առաջ հայտնվեցինք՝ ստանալով նաև տեխնիկական աջակցություն ՄՓՄՁ գրագետ ֆինանսավորման համար՝ սրանով իսկ  հիմք դնելով տնտեսության այս կարևոր սեգմենտի կայացման ու զարգացման համար: ՎԶԵԲ-ը Բանկի կապիտալում մնաց 15 տարի (թեև առաջին պայմանագիրը ստորագրված էր մինչև 7 տարի ժամկետով)՝ երկար և փոխշահավետ հաջողված ծրագրով, որը, իր հերթին, պետք է նոր դռներ բացեր դեպի միջազգային ասպարեզ:

Մինչ այսօր Բանկն իրականացրել է մոտ 120 հաջողված ծրագիր՝ ներգրավելով մոտ 640 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ռեսուրս՝ ուղղված ՄՓՄՁ վարկավորմանը և ներկայումս միջազգային առաջնակարգ կոնտրագենտների կողմից հանդիսանում է տարածաշրջանի ամենավստահելի բանկերից մեկը:     

- Վերջին տարիներին Հայաստանում աշխարհաքաղաքական դինամիկ զարգացումներ են տեղի ունենում: Ինչպե՞ս եք աջակցում երկրի զարգացմանը այս պայմաններում և ինչպիսի՞նն եք տեսնում Հայէկոնոմբանկը, օրինակ, 5 տարուց:

- Ի սկզբանե կցանկանայի տեղեկացնել, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, որևէ կերպ ներգրավված չեմ քաղաքական որևէ գործընթացներում ո՛չ ուղղակիորեն, ո՛չ անուղղակիորեն: Ես բացառապես բիզնեսի ներկայացուցիչ եմ, մարդ, ով սիրում է իր հայրենիքը և փորձում աշխատանքով, հարկեր վճարելով և միջազգային լավագույն փորձի ներմուծմամբ իր լուման ներդնել երկրի զարգացման գործում:

Այո, վերջին տարիները մեր երկրում աշխարհաքաղաքական և տնտեսական հսկայական փոփոխություններ բերեցին՝ լի մարտահրավերներով ու միաժամանակ աննախադեպ հնարավորություններով: 2018թ-ի «Թավշյա» հեղափոխությունը հիմնարար անցումնային ազդեցություն ունեցավ մեր ժողովրդի մտքի ազատականացման ու սեփական ուժերին ապավինելու նոր հայացքների ձևավորման առումով, որն էլ իր հերթին անդրադարձավ մարդկանց կենսակերպի ու աշխարհայացի փոփոխման վրա: Տնտեսությունն այժմ կաշկանդված չէ օլիգարխիկ մենաշնորհային սահմանափակումներով և ցանկացած խելացի կառավարիչ կարող է աշխատանքով արժեք ստեղծել մեր երկում:

Իհարկե, անաչառ լինելու համար պարտավոր եմ նշել, որ այս փոփոխություններն առաջ բերեցին այլ մարտահրավերներ՝ կապված մարդկային ռեսուրսների ու վարչարարական փորձի սակավությամբ, ինչը, օրինակ, անդրադառնում է օրենսդրական փոփոխությունները նախաձեռնող և իրականացնող պետական ապարատի հաճախ ոչ կոմպետենտ կամ ոչ ճկուն լուծումների զուգորդմամբ, և այս ուղղությամբ մենք դեռ մեծ անելիք ունենք:   

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ դիրքում եմ տեսնում Բանկը 5 տարի անց, նշեմ, որ երբևէ չեմ ձգտել համակարգում Բանկը տեսնել առաջին տեղում: Ինչո՞ւ, որովհետև առաջին տեղում գտնվող Բանկը միշտ կենտրոնացված ուշադրության տակ է, ու այս առումով նաև խոցելի՝ մանավանդ մեր պարագայում:

ՀԷԲ-ը, իր գործունեության ողջ ընթացքում միշտ առանձնացել է պահպանողական (բայց ոչ հնացած) մոտեցմամբ, և հենց դրանով է պայմանավորված, որ ամուր ու կայուն կանգնած է մնացել մինչ օրս:

2022թ-ին էլ, երբ ռուս-ուկրաինական կոնֆլիկտը մեր երկիր բերեց բիզնեսի հսկայական հնարավորություններ, որից մեր գործընկեր հայկական բանկերն էապես օգտվեցին ու հսկայական շահույթները կապիտալացրեցին, Բանկը, հենց սկզբից քաջ գիտակցելով ու գնահատելով այն մեծ հնարավորություններն ու գումարները, որ կարող էր վաստակել այդ աննախադեպ հոսքից,  ձեռնպահ մնաց պատրաստ գործիքակազմը  գործարկելուց՝ մեր միջազգային գործընկերների, բաժնետերերի և հաճախորդների նկատմամբ բարձր պատասխանատվությամբ ու թափանցիկ հաշվետվողականությամբ պայմանավորված:       

Իսկ Հայէկոնոմբանկը 5 տարի անց ես տեսնում եմ շատ ավելի բարձր դիրքերում, քան ներկայումս:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал о реставрации объектов культурного наследия


Спорт в России и мире
Москва

Олимпийские ценности: доступное жилье в Иваново сдадут по улучшенному стандарту


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
ATP

Пекин (ATP). 2-й круг. Котов сыграет с Коболли, Сафиуллин – с Синнером, Медведев – с Маннарино


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В царстве растений. Самая большая коллекция магнолий в России собрана в Гагаринском районе





Путин в России и мире
Москва

Лавров: решения Запада по ударам вглубь РФ покажут, как услышали Путина


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

The Spectator: Зеленский обвинит Запад в предательстве


Навальный в России и мире
Москва

Лавров заявил, что ФРГ молчат на запрос РФ показать, как лечили Навального



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Баста

Баста опубликовал редкое фото с женой



Москва

«Якутяне в Париже VS Вечеринки»: Светские новости Якутии

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net