Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. Mercedes-ը բախվել է շինության պատին, վարորդը՝ զոհվել. Shamshyan.com
Մայիսի 30-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում, Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգի փողոցում, դեռևս անհայտ հանգմանաքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին և երկաթե դռանը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով նշված բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին՝ գիտակցության չգալով, մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով, ավտոմեքենան վարել է Վանաձորի բնակիչ, 30-ամյա Ալիկ Այվազյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: