Lindores Abbey Rapid Challenge․ Նակամուրան պայքարից դուրս թողեց Կարլսենին
Արագ շախմատի Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարի կիսաեզրափակչի լրացուցիչ խաղում ամերիկացի Հիկարու Նակամուրան առավելության հասավ մրցաշարի կազմակերպիչ, աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի նկատմամբ:
Կիսաեզրափակչի դիմակայության առաջին պարտիայում Կարլսենը հաղթել էր 3։0 հաշվով, երկրորդում պարտվել՝ 1,5։2,5 հաշվով։
Եզրափակչում Նակամուրան կխաղա ռուս Դանիիլ Դուբովի հետ, ով կիսաեզրափակչում հաղթել էր չինացի Դին Լիրեին:
Հիշեցնենք, որ Նակամուրան քառորդ եզրափակչում պայքարից դուրս էր թողել հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանին: