Մեքսիկայի ափերին ձկնորսը 200 տարի առաջ խորտակված նավի բեկորներ է հայտնաբերել (լուսանկարներ)
Մեքսիկայի ափերի մոտ հայտնաբերվել են 200 տարի առաջ խորտակված նավի բեկորներ, գրում է Daily Mail-ը։
Խորտակված նավը անվանակոչվել է Մեքսիկայի Կարիբյան ափին գտնվող Մախաուալ գյուղից ընդամենը 21 մղոն հեռավորության վրա նավի բեկորները հայտնաբերած ձկնորսի՝ Մանուել Պոլանկոյի պատվին։
Հնագետները հայտնաբերված նավի բեկորները թվագրել են 18-րդ կամ 19-րդ դար։ Նրանց խոսքով՝ քայքայվել է նավի զգալի մասը, սակայն մնացել են մետաղական մասերը, երկաթե ձուլակտորները և խարիսխը։
Աղբյուրը գրում է, որ Պոլանկոն հնագետներին խորտակված նավի մասին պատմել է դեռևս 1990-ական թվականներին, սակայն փորձագետները միայն նախորդ երկու ամիսներին են իրականացրել իրենց առաջին հետազոտությունները։