Գաղտնազերծվել են Samsung Galaxy Note 20 և Note 20+ սմարթֆոնների մասին մանրամասները (լուսանկարներ)
Տվյալների արտահոսքի արդյունքում գաղտնազերծվել են Samsung Galaxy Note 20 և Note 20+ սմարթֆոնների մասին մանրամասները, որոնց շնորհանդեսը պետք է կայանա ամռան վերջին կամ աշնան սկզբին։ Այս մասին հաղորդում է Phonearena-ն։
Սմարթֆոնները 2020 թվականի ամենասպասված սարքերից են։ Նշվում է, որ Galaxy Note 20-ը կունենա 6,7 դյույմանոց էկրան՝ 161,8×75,3×8,5 մմ չափսերի դեպքում։
Note 20 +-ը կունենա Infinity-O էկրան՝ նվազագույն շրջանակներով, չափսերը կլինեն 165×77,2×7,6 մմ: Տարբեր աղբյուրների տվյալներով՝ այն կթողարկվի 6,9 կամ 7 դյույմանոց անկյունագծով:
Galaxy Note 20+ -ը կունենա չժանգոտվող պողպատից շրջանակ: Լիցքավորման բնիկը և ձայնի կառավարման կոճակները տեղակայված կլինեն աջ կողմում: Կորպուսի ստորին հատվածում տեղ է հատկացված S Pen ստիլուսի համար:
Նորույթը կաջակցի 5G ցանցին և համալրված կլինի 45 Վտ արագ լիցքավորման տեխնոլոգիայով։