123ru.net
Tert.am (hy)
Январь
2020

ՀՀ կառավարության աշխատակազմն առանց մրցութային որևէ ընթացակարգի ֆինանսական աջակցություն է տրամադրել ՀԿ-ներին՝ ակնհայտ խտրական վերաբերմունք դրսևորելով «Իրավական ուղի» ՀԿ նկատմամբ. հայտարարություն

0

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ ՀՀ կառավարության 2019թ․ օգոստոսի 22-ի թիվ 1058-Ն որոշմամբ Արցախում 2019թ․ սեպտեմբերին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելության իրականացմանը աջակցություն ցուցաբերելու նպատակով ՀՀ վարչպետի աշխատակազմին հատկացվել է 33 միլիոն 680 հազար ՀՀ դրամ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» խորհրդատվական հասարակական կազմակերպությանը և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի համապատասխանաբար 16 միլիոն 200 հազար և 17 միլիոն 480 հազար ՀՀ դրամ տրամադրելու նպատակով։

Կազմակերպության հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Որոշման տեղեկանք-հիմնավորման մեջ մասնավորապես նշվել է․ «Ս․թ․ սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրություններին դիտորդություն իրականացնելու համար ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆԵԼ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը»։ (ընդգծումը մերն է):

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը հարցում է ներկայացրել ՀՀ կառավարության աշխատակազմ՝ փորձելով ճշտել՝ ե՞րբ և ի՞նչ ձևով է արտահայտվել նշված կազմակերպությունների կողմից Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրություններին դիտորդություն իրականացնելու ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ։ Միևնույն ժամանակ, ՀՀ կառավարության աշխատակազմին ուղղված նույն գրությամբ «Իրավական ուղի» ՀԿ-ն պաշտոնապես ցանկություն է հայտնել Արցախի Հանրապետությունում առաջիկայում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին հանդես գալ դիտորդական առաքելությամբ՝ ակնկալելով բյուջետային աջակցություն նույն պայմաններում, ինչ վերը նշված երկու կազմակերպությունները։

Հարցմանն ի պատասխան ՀՀ կառավարության աշխատակազմը հայտնել է հետևյալը․ ««Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» ՀԿ-ին և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին դրամաշնորհն հատկացնելու կառավարության որոշումն ընդունվել է հաշվի առնելով մասնավորապես՝ կազմակերպությունների՝ դիտորդական առաքելությունների կազմակերպման ԵՐԿԱՐ ՏԱՐԻՆԵՐԻ ՓՈՐՁԸ։ Վերջիններս հանգուցային դեր են զբաղեցրել առնվազն երկու համապետական ընտրությունների դիտորդական առաքելություններում, և առնվազն չորս տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։ (․․․)

Արցախում 2019 թվականի սեպտեմբերին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԵԿԵԼ Է ՎԵՐՈՆՇՅԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, և հաշվի առնելով Արցախի ժողովրդական զարգացմանը, ընտրական գործընթացների թափանցիկության ապահովման օժանդակելու ՀՀ Կառավարության պատրաստակամությունը՝ որոշում է կայացվել դիմած երկու կազմակերպություններին էլ աջակցություն ցուցաբերել մոնիտորինգի իրականացման հարցում (․․․)»։

«Ինչ վերաբերում է համապատասխան կազմակերպությունների ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ՁԵՎԻՆ, ապա վերջինս տեղի է ունեցել մի շարք քննարկումների արդյունքում (․․․): (․․․) [Ն]ախքան որոշման ընդունումը կազմակերպությունների ողմից արտահայտված ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՎԱԾ ՉԵՆ ԵՂԵԼ (․․․)։ (ընդգծումները մերն են):

Ինչ վերաբերում է մեր հայտնած ցանկությանը, ապա ՀՀ կառավարության աշխատակազմը մերժել է մեր առաջարկությունը՝ հետևյալ հիմնավորմամբ․ «Հաշվի առնելովայն, որ «Իրավական ուղի» իրավապաշտպան ՀՆ-ն ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 2019 ԹՎԱԿԱՆԻՆ, գտնում ենք, որ այն չի համապատասխանում որոշման ընդունման հիմք հանդիսացած վերոնշյալ չափորոշիչներից առնվազն հիմնականին՝ այն է չունի դիտորդական առաքելության կազմակերպման փորձ կամ առնվազն չի ներկայացրել վերոնշյալ չափորոշիչներին համապատասխանության համար համապատասխան հիմնավորումներ։ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ (ԲԱՅՑ ՈՉ ԴՐԱ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԻ ԿԱՄ ՈՐՈՇ ԱՆԴԱՄՆԵՐԻ) ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓՈՐՁԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ, առաջարկում ենք համապատասխան հիմնավորումներ ներկայացնել վարչապետի աշխատակազմ (․․․)։» (ընդգծումները մերն են):

Սակայն մեր մեկ այլ հարցման արդյունքում պարզվել է, որ նշված երկու կազմակերպություններից մեկը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» խորհրդատվական հասարակական կազմակերպությունը, պետական գրանցում է ստացել միայն 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-ԻՆ, հետևաբար չէր կարող որևէ ոլորտում, այդ թվում՝ դիտորդական առաքելությունների կազմակերպման ոլորտում ԵՐԿԱՐ ՏԱՐԻՆԵՐԻ ՓՈՐՁ ունենալ։ Ընդ որում, այդ ՀԿ հիմնադիրները հինգ ֆիզիկական անձ են (որոնցից մեկը քաղաքացի Դանիել Իոաննիսյանն է), այլ ոչ թե մեկ այլ կազմակերպություն։

ՀՀ կառավարության աշխատակազմին ուղղված մեր մեկ այլ հարցադրման արդյունքում պարզվել է, որ նշված երկու կազմակերպությունների «ընտրության համար մրցույթ չի անցկացվել», իսկ Կառավարության կողմից մեզ ներկայացված չափորոշիչները «որևէ իրավական ակտով սահմանված չեն», ուստի հանրության ու շահագրգիռ կազմակերպությունների համար հասանելի չեն եղել։

Նշված փաստերի վերլուծության արդյունքում «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը արձանագրում է հետևյալը․

1) Առանց մրցութային որևէ ընթացակարգի կամ գոնե որոշակի չափորոշիչների իրավական ամրագրման` հասարակական կազմակերպությունների ֆինանսական աջակցությունն ինքնին պետական ֆինանսական միջոցների տնօրինման լիազորության չարաշահում է և պատշաճ վարչարարության սկզբունքի խախտում։ Այլ կերպ՝ նշված երկու կազմակերպություններն ընտրվել են «ՏՆԱՅՆԱԳՈՐԾԱԿԱՆ» ԵՂԱՆԱԿՈՎ։

2) Նշված երկու կազմակերպությունների ընտրությունը բացատրելիս ՀՀ կառավարության աշխատակազմը ներկայացրել է հիմնավորումներ, որոնք չեն վերաբերվում և չէին էլ կարող վերաբերվել այդ կազմակերպություններից առնվազն մեկին (ԵՐԿԱՐ ՏԱՐԻՆԵՐԻ ՓՈՐՁ չէր կարող ունենալ 2019 թվականի հուլիսին գրանցված ՀԿ-ն):

3) Ծանրակշիռ հիմքեր կան ենթադրելու, որ այդ երկու կազմակերպություններն ընտրվել են՝ հաշվի առնելով դրանց նկատմամբ ԻՇԽՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՈՒՆԵՑԱԾ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ։

4) ՀՀ կառավարության աշխատակազմը ԱԿՆՀԱՅՏ ԽՏՐԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ է դրսևորել «Իրավական ուղի» ՀԿ նկատմամբ, քանի որ մեր կազմակերպությունը հիմնադրվել է ավելի վաղ, քան «ցանկության» հիման վրա պետական ֆինանսավորում ստացած ՀԿ-ներից մեկը։ Ընդ որում, մեր կազմակերպության համահիմնադիրներից մեկն ունի լուրջ փորձառություն ընտրական գործընթացներում դիտորդության, իսկ մյուսը՝ Արցախում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։

5) Նշված փաստերը պետք է ստանան նաև ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ, քանի որ առերևույթ համապատասխանում են վատնման հանցակազմին՝ վերջին շրջանում ՀՀ իրավապահ մարմինների կողմից այդ հանցակազմին տրվող մեկնաբանության համատեքստում։

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը վերահաստատում է իր մտադրությունը՝ իրականացնելու դիտորդական առաքելություն առաջիկայում Արցախի Հանրապետությունում կայանալիք համապետական ընտրություններում՝ հաշվի առնելով դրանց հույժ կարևորությունը Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման և ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից։ Այդ մտադրությունը իրագործելու համար մենք ձեռնարկելու ենք անհրաժեշտ միջոցներ՝ անկախ ՀՀ կառավարության խտրական վերաբերմունքից և հնարավոր խոչընդոտներից»,- ասվում է հայտարարությունում։






Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин заявил о продлении наземного метро Москвы в Тульскую область


Спорт в России и мире
Москва

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Ангелина Калинина

Ребекка Шрамкова обыграла Ангелину Калинину на старте турнира в Пекине


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Москва подготовила аналитическое исследование «Климатическая повестка городов России»





Путин в России и мире
Москва

Рябков: Россия фиксирует реакцию Запада на изменения своей ядерной политики


Лукашенко в Беларуси и мире
Минск

Как только НАТО нападет на Беларусь, будет применено ядерное оружие – Лукашенко




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский отреагировал на выделение нового пакета военной помощи от США


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Игорь Бутман

#внутриджаза: Московский джазовый оркестр Игоря Бутмана и портал «Культура.РФ» запускают сериал о жизни джазового оркестра в VK Клипах



Москва

Известный иностранный бренд решил вернуться в Россию

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net