Նախկին վարչապետը Սերժ Սարգսյանին: Դուք դեժավյու չունե՞ք. Վարչապետից նախագահ, իսկ հետո նախագահից` վարչապետ, չե՞ք ձանձրացել
Արմինֆո. ՀՀ նախկին վարչապետ, «Հայաստան» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ՀՀ ԱԺ ամբիոնից հռետորական հարցով դիմել է վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին. «Դուք դեժավյու չունե՞ք. Վարչապետից նախագահ, հետո նախագահից` վարչապետ: Չե՞ք ձանձրացել
Այնուհետև Սարգսյանն ինքն էլ պատասխանել է հարցին. «Դուք այդ պաշտոնը չեք լքում ոչ թե նրա համար, որ Ձեզ այդ մադին խնդրում են համակուսակիցները, այլ օրինակ եք վերցնում ԵԱՏՄ ձեր մյուս գործընկերներից»:
Այնուհետև պատգամավորը կշտամբել է Սարգսյանին, որ նա անհատույց սեփականաշնորհել է կառավարսկսն սմսռսմեցը: «Այդ ամառանոցներում ձեզնից առաջ ապրելի Հայաստանի գրեթե ողջ ղեկավարությունը, բայց նրանցից ոչ մեկի մտքով չի անցել սեփականաշնորհել այն, բոլորն էլ պաշտոնանկումից հետո լքել են այն, փոխանցելով իրենց հաջորդին, բոլորը, բացի Ձեզնից: Թողեք ամառանոցը, պաշտոնը և հեռացեք» առաջարկել ընդդիմադիրը, խորհուրդ տալով Սարգսյանին գլուխը չթաղել ավազի մեջ և չհեռանալ պրոբլեմներով:
«Այո, դուք ասում եք, որ ընտրություններն անցել են առանց ընտրակաշառքի, որ երկրում չկա կոռուպցիա, կաշառակերություն: Այդ ամենն ասում եք ուրիշների համար, բայց չէ որ Դուք, այնուամենայնիվ, գիտեք ինքներդ, ողջ ճշմարտությունը, ինքներդ Ձեզնից չեք փախչի», - ասել է նա, շեշտելով, որ եթե երկրում իրավիճակը չփոխվի, ապա արյունահեղությունից չեք խուսափի:
Իր հերթին, «Ելք» խմբակցության քարտուղար Էդմոն Մարուքյանը Սարգսյանին կոչ է արել այլևս չձեռնարկել որևէ բարեփոխումներ, քանի որ յուրաքանչյուր բարեփոխումից հետո իրավիճակը երկրում ավելի է սրվում: Նա նաև նշել է, որ քաղաքացիները բարեփոխումների ակնկալիքներ չունեն: «Բոլորն էլ գիտեն, թե ինչ է լինելու – ոչինչ էլ չի լինելու, ոչինչ չի փոխվի: Հայաստանում կան երկու իրողություն`ձեր և մեր: Մերի մասին դուք չգիտեք ոչինչ: Այսօր իրավապահ մարմինները, համաձայն նոր Սահմանադրության, անմիջականորեն ենթակա է ձեզ, եթե թափվի այսօրվա բողոքի ակցիայի մասնակիցների թեկուզ մի կաթիլ արյունը, ապա ողջ պատասխանատվությունը կընկնի ձեզ վրա», - եզրափակել է ընդդիմադիր գործիչը:
«Ելք»-ի մեկ այլ պատգամավոր`Մանե Թանդիլյանը Սարգսյանին կոչ է արել հիշել իր խոստումը, որ ինքը չի հավակնելու վարչապետի պաշտոնին: Իսկ Արտակ Զեյնալյանը դիմել է Սերժ Սարգսյանին.
Իսկ իշխող կոալիցիայի անդամները արևելյան լավագույն ավանդույթներով մեկը մյուսի ետևից ճոխ հաճոյախոսություններ ուղղեցին Սերժ Սարգսյանին, անվանելով նրան - «իմաստուն, արդար, խելացի, բարի, ազնիվ, ուժեղ»: