ԱԱԾ. ոստիկանություն կեղծ ահազանգ է ստացվել ԱԺ–ում տեղադրված պայթուցիկ նյութի մասին
Ոստիկանություն կեղծ ահազանգ է ստացվել ԱԺ–ում տեղադրված պայթուցիկ նյութի մասին։
p
bԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի./ԱՌԿԱ/./b 2018թ. ապրիլի 17-ին ժամը 12:36-ին ՀՀ ոստիկանության թեժ գծին ահազանգ է ստացվել, որnbsp; «ՀՀ Ազգային ժողովում պայթուցիկ նյութ է տեղադրված», հաղորդում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։
/p
p
«ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ահաբեկչության մասին տրված ահազանգը կեղծ է, այն կատարվել է արտասահմանում գործող հեռախոսահամարից` Բաքու քաղաքում 1984թ. ծնված, վերջին 8 տարում Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում մշտապես բնակվող, ազգությամբ հայ Կ.Գ-ի կողմից», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
/p
p
Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տված անձի վերաբերյալ պարզված տվյալները փոխանցվել են ՀՀ ոստիկանություն` նշված անձի նկատմամբ քրեաիրավական ներգործության համապատասխան միջոցներ կիրառելու, ինչպես նաև փաստի մասին ԳԴՀ իրավապահ մարմիններին իրազեկելու նպատակով:–0–
/p