Փաշինյանը ներկայացրել է «թավշյա» հեղափոխության հետագա ծրագրերը
«Հայաստանում սկսված «թավշյա» հեղափոխությունը պետք է շարունակվի», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
p
bԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի./ԱՌԿԱ/. /bՀայաստանում սկսված «թավշյա» հեղափոխությունը պետք է շարունակվի, երեքշաբթի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
/p
p
Նիկոլ Փաշինյանն ապրիլի 13–ից Ֆրանսիայի հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ է անցկացնում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Հանրահավաքներն ապրիլի 16–ից վերածվել են քաղաքացիական անհնազանդության համաքաղաքային ակցիաների։ Բողոքներն ուղեկցվում են բախումներով ցուցարարների և ոստիկանների միջև, ինչի հետևանքով վնասվածք է ստացել 46 մարդ, այդ թվում` Նիկոլ Փաշինյանն ու 6 ոստիկան։ Երեքշաբթի Փաշինյանը հայտարարեց «թավշյա» հեղափոխության մեկնարկի մասին և իր համախոհների հետ արգելափակեց պետական գերատեսչությունների շենքերի մեծ մասը։
/p
p
«Եթե այսօր մենք կաթվածահար արեցինք Երևանի կենտրոնը, ապա վաղը պետք է արգելափակվի ողջ քաղաքը», – ասաց նա։
/p
p
Նրա խոսքով, գործողությունները կսկսվեն ժամը 10։00–ին Ֆրանսիայի հրապարակում, ինչից հետո նրանք կարգելափակեն գերատեսչական շենքերն ու փողոցները։ Գործողությունները կավարտվեն երեկոյան Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքով։
/p
p
Նա տեղեկացրեց, որ հիմա ցուցարարները երթով կշարժվեն քաղաքի փողոցներով, ինչից հետո բոլորը պետք է գնան տուն գիշերելու և վաղվա ակցիաները սկսեն մաքուր էջից։–0–
/p