Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել է Սերժ Սարգսյանին
0
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին իր թվիթերյան պաշտոնական էջում կատարել է հետևյալ գրառումը. «Շնորհավորում եմ իմ լավ բարեկամ Սերժ Սարգսյանին Հայաստանի Վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Մեր ժողովուրդների միջև համագործակցության խորացման և բարեկամության ամրապնդման ակնկալիքով»: