Հաստատվել է Արմավիրում գրանցված թունավորման սննդային ծագումը. հայտնաբերվել են սալմոնելոզի հարուցիչներ
Շարունակվում են աշխատանքները Արմավիրի մարզում արձանագրված թունավորման առնչությամբ: Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հետազոտված հիվանդներից վերցված բոլոր կենսաբանական նմուշներում հայտնաբերվել են սալմոնելոզի հարուցիչներ: Սննդի, շրջակա միջավայրի լվացուկների և ջրի հետազոտություններն ընթացքի մեջ են: Հոսպիտալացված 88 հիվանդից 63-ն արդեն …