21-ամյա երիտասարդը կոտրել էր սրճեփ սարքի դրամապահոցը և մի քանի տասնյակ հազար դրամ գողացել
Հուլիսի 11-ին ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Գյումրու Սևակի փողոցի սրճեփ սարքի մետաղադրամների պահոցը և փող գողացել: