Հռոմի ամայացած փողոցները. կորոնավիրուսի հետևանքով դատարկված քաղաքը՝ անօդաչուի օգնությամբ պատկերված ֆոտոշարքում. Il Messaggero
Իտալական մայրաքաղաքի փողոցները, որոնք տարվա բոլոր եղանակներին լեփ-լեցուն են ինչպես զբոսաշրջիկներով, այնպես էլ տեղի բնակիչներով, դատարկվել են: Այս մասին գրում է Il Messaggero պարբերականը՝ ներկայացնելով անօդաչու թռչող սարքի օգնությամբ ստացված լուսանկարները, որոնք պատկերում են Հռոմի դատարկ փողոցները:
Երկրում արագ տարածվող կորոնավիրուսի պատճառով փակ են Հռոմի փողոցները և հիմնական զբոսաշրջային կառույցները՝ Կոլիզեումից մինչև Պյացա Նավոնա, Տրևի շատրվանից մինչև Մեծ կրկես:
Վերջին տվյալների համաձայն՝ Իտալիայում, որն ամենից շատն է տուժել կորոնավիրուսից, հիվանդությունից մահացել է ավելի քան 15 000 մարդ, ակտիվ վարակակիր են ավելի քան 88 000-ը: