«Ռուսական գործի» շարունակությունն ակտիվորեն պահանջող Նադլերն ասուլիսի ժամանակ կորցրել է գիտակցությունը (տեսանյութ)
ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության առաջնորդներից Ջերի Նադլերը, որն ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփի դեմ «ռուսական գործի» հետաքննության շարունակության ակտիվ ջատագովներից է, Նյու Յորքի քաղաքապետ Բիլ Դե Բլասիոյի մամուլի ասուլիսի ժամանակ կորցրել է գիտակցությունը:
Ինչպես հայտնում է CNN-ը, մամլո ասուլիսի ընթացքում Նադլերը գունատ է եղել և իրեն լավ չի զգացել: Ավելի ուշ Նադլերը շնորհակալություն է հայտնել անհանգստանալու համար, նշել, որ արդեն լավ է զգում և բացատրել, որ մամուլի ասուլիսների սրահում շոգ է եղել, ինչի հետևանքով էլ իր ինքնազգացողությունը վատացել է:
Հիշեցնենք, մարտի 22-ին ԱՄՆ-ում ավարտվել է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի վարած հետաքննությունը, որը վերաբերում էր 2016թ. կայացած նախագահական ընտրություններին Ռուսաստանի հավանական միջամտությանը: Մյուլլերի հետաքննությունը չի ապացուցել, որ Թրամփի նախընտրական շտաբի անդամները դավադրություն են կազմակերպել կամ ընտրություններին միջամտելու գործողություններում համակարգված գործել են ՌԴ կառավարության հետ: