«Հրապարակ». «Իմ քայլի» ամենաօդիոզ պատգամավորը զբաղված է նաև կադրերի, բիզնես հարցերի լոբբինգով
««Իմ քայլի» ամենաօդիոզ պատգամավոր Հայկ Սարգսյանին խորհրդարանում «նյու Շմայս» են անվանում: Ըստ ԱԺ աղբյուրների՝ նա նաև կադրերի, բիզնես հարցերի լոբբինգով է զբաղված: Կասկածներ կան ոչ միայն Վերահսկողական ծառայությունում հեմոդիալիզի քրգործում նրա դերակատարման մեջ, այլև, որ նա էր կլինկերի լոբբինգ անում խորհրդարանում՝ հանուն Մհեր Սեդրակյանի որդու, որի հետ շփումներ ունի:
Բակո Սահակյանի՝ «Իմ քայլը» ֆրակցիայի հետ հանդիպման ժամանակ Հայկ Սարգսյանն Արցախի նախագահին ասել է, որ Քոչարյանին ու նրա համակիրներին պետք է «ասել», որ դատարանի բակում երաժշտությունը ցածր միացնեն, չպարեն, այդ բակում են նաև 10 զոհերի հարազատները, որոնք վիշտ ունեն: «Կարծում ենք՝ Հայկն առանց բարձր իշխանությունների գիտության չի գործում»,- ասաց մեր աղբյուրը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: