Մեքսիկայում ռուսական արտադրության ուղղաթիռ է կործանվել
Մեքսիկայում վթարի է ենթարկվել ռուսական արտադրության Ми-17 ուղղաթիռը: Դեպքը տեղի է ունեցել Սան Լուիս Պոտոսի նահանգում` Վալյե-Վերդեի մոտակայքում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ ուղղաթիռը հարևան` Կերետարո նահանգում մասնակցում էր անտառային հրդեհների մարման աշխատանքներին: Ուղղաթիռում գտնվել է 7 մարդ, որոնք ճակատագրի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն` նրանք զոհվել են:
Հավելենք, որ ռուսական արտադրության ուղղաթիռների առաջին խումբը շահագործման է հանձնվել 2012 թվականին: Այժմ, ընդհանուր առմամբ, Մեքսիկայում կա 20 Ми-17 ուղղաթիռ: