ԱՄՆ-ում ցմահ ազատազրկման է դատապարտվել 13-ամյա աղջկան առևանգած, նրա աչքի առաջ ծնողներին սպանած հանցագործը
ԱՄՆ-ում ցմահ ազատազրկման է դատապարտվել 13-ամյա Ջեյմի Կլոսին առևանգած տղամարդը, որը նաև աղջկա աչքի առաջ սպանել էր վերջինիս ծնողներին: Այս մասին տեղեկացնում է Fox 9 հեռուստաընկերությունը:
21-ամյա Ջեյք Թոմաս Պատերսոնը խոստովանել է իր մեղքն ու ցմահ ազատազրկման դատապարտվել: Դատավորն ասել է, որ ոչ մի կասկած չունի` Պատերսոնը մոլորակի ամենավտանգավոր մարդն է:
Հիշեցնենք, որ 21-ամյա երիտասարդը ներխուժել էր Ջեյմի Կլոսի տուն և կրակել աղջկա հորը, որից հետո սպանել էր նաև մորը: Ջեյմիին նա առևանգել էր և ամիսներ շարունակ պահել իր տանը` ստիպելով ժամեր շարունակ մտնել մահճակալի տակ, երբ հյուրեր էր ընդունում:
Մահճակալի շուրջ Պատերսոնը ծանր առարկաներ էր դնում, որպեսզի աղջիկը չկարողանա փախչել: Այդուհանդերձ, Ջեյմիին հաջողվել էր փախուստի դիմել: Նա օգնություն էր խնդրել տեղի բնակիչներից մեկից: Հանցագործությունը մեծ աղմուկ է բարձրացրել ԱՄՆ-ում: