Նեյմարը վնասվածք է ստացել «Ստրասբուրի» հետ խաղում
«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը վնասվածք է ստացել Ֆրանսիայի Գավաթի խաղարկության՝ «Ստրաստբուրի» հետ խաղում (2:0):
Փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը 26-ամյա բրազիլացու վնասվածքի վերաբերյալ նախնական տեղեկատվություն է հրապարակել:
Նախնական հետազոտությունը ցույց է տվել, որ Նեյմարի մոտ աջ ոտքի հինգերորդ մետատարզային ոսկրի վնասվածքի կրկնություն է: Սովորաբար նման վնասվածքներից ապաքինվելու համար պահանջվում է մի քանի շաբաթ:
Այսպիսով, Նեյմարը, հնարավոր է, չմասնակցի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ առաջին խաղին, որը կայանալու է փետրվարի 13-ին: