«Այսօր, ինչպես երբեք, ես նախագահի կողքին եմ». Մարադոնան իր աջակցությունն է հայտնել Մադուրոյին
Արգետինայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան հերթական անգամ իր աջակցությունն է հայտնել Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին այն բանից հետո, երբ երկրի խորհրդարանի ղեկավար, ընդդիմադիր Խուան Գուաիդոն իրեն Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է հռչակել:
«Ես հայացքներս չեմ փոխի: Այսօր, ինչպես երբեք, ես նախագահ Մադուրոյի կողքին եմ: Վենեսուելայում ժողովուրդն է իշխում: Սիրում եմ ձեզ», գրել է նախկին ֆուտբոլիստն Instagram-ի իր էջում:
Հիշեցնենք, որ հունվարի 22-ից Վենեսուելայում բողոքի զանգվածային ցույցեր են անցկացվում ընդդեմ Մադուրոյի իշխանության: ԱՄՆ-ն, Կանադան, Արգենտինան և մի շարք այլ երկրներ արդեն ճանաչել են Գուաիդոյին որպես երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի: