Հունիսի 9-ին երկու համայնքում արտահերթ ընտրություններ կանցկացվեն
Կառավարության հերթական նիստին որոշում կայացվեց Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի և Արարատի մարզի Սիս համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն անցկացնել:
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի ղեկավար Շահեն Կարապետյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Շահեն Կարապետյանը 2018 թվականի դեկտեմբերի 12-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Նորակերտ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության անցկացման համար առաջարկվել է 2019 թվականի հունիսի 9-ը:
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Սիս համայնքի ղեկավար Արմեն Եղյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2018 թվականի մարտի 11-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Արմեն Եղյանը 2018 թվականի դեկտեմբերի 12-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության անցկացման համար ևս առաջարկվել է հունիսի մեկը:
Հիշեցնենք, որ որոշ համայնքներում համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունները նախատեսվում է իրականացնել 2019 թվականի փետրվարի 17-ին: