«Բարսելոնայից» բացի բանակցել եմ «Մանչեսթեր Սիթիի» և ՊՍԺ-ի հետ. Ֆրենկի դե Յոնգ
«Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը, որն ամռանը տեղափոխվելու է «Բարսելոնա», պատմել է, թե որ ակումբների հետ է բանակցություններ վարել:
«Ես բանակցել եմ «Պարի Սեն Ժերմենի» հետ: Ի վերջո զանգահարեցի Մաքսվելին և ասացի, որ չեմ պատրաստվում միանալ նրանց, իսկ իմ գործակալը կապ հաստատեց ակումբի ներկայացուցիչների հետ:
Նաև Խոսեպ Գվարդիոլայի հետ քննարկել եմ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխության հարցը: Ակումբներն ինձ համոզում էին, որ իրենց միանամ:
Ուրախ եմ, որ «Բարսելոնան» այդքան շատ բան արեց ինձ ձեռք բերելու համար: «Բարսելոնան» վաղուց էր հետաքրքրված իմ ծառայություններով, դեռ անցյալ ամռանը եղել են բանակցություններ»,- դե Յոնգի խոսքերը մեջբերել է NOS-ը: