Կալիֆոռնիայի քաղաքները գլխավորում են աշխարհի ամենաաղտոտված օդն ունեցող բնակավայրերի ցանկը
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի քաղաքները դարձել են աշխարհի ամենաաղտոտված օդն ունեցող քաղաքները: Ինչպես հաղորդում է CNN հեռուստաալիքը, օդի աղտոտվածության պատճառ են դարձել նահանգում մոլեգնող անտառային հրդեհները:
Նշվում է, որ ամերիկյան այս նահանգի քաղաքներն օդի աղտոտվածության մակարդակով գերազանցել են անգամ հնդկական ու չինական քաղաքներին, որոնք սովորաբար գլխավորում էին նման ցանկերը:
Ներկա պահին ամենից վատ վիճակը Սան-Ֆրանցիսկոյում, Սթոքթոնում և Սակրամենտոյում է: Ծխի պատճառով այս քաղաքներում բազմաթիվ ուսումնասկան հաստատություններ ժամանակավորապես փակ են: