Ֆրանսիայում բենզինի գնի բարձրացման դեմ բողոքի ցույցերի ժամանակ տուժածների թիվը հասել է 227-ի
Ֆրանսիայում բենզինի գնի բարձրացման դեմ բողոքի ցույցերի ընթացքում տուժածների թիվն ավելացել է՝ հասնելով 227-ի: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությանը հղումով:
Ավելի վաղ TACC-ը, հղում անելով Ֆրանսիայի ԱԳ նախարար Քրիստոֆ Կաստաներին, հայտնել էր 106 տուժածի մասին: Նախարարի խոսքով՝ տուժածներից հինգի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ օրենքը խախտելու համար ձերբակալվել է 117 մարդ, որոնցից 75-ը գտնվում են կալանքի տակ: Ֆրանսիայի տարբեր հատվածներում անցկացվող բողոքի ցույցերի թիվը գերազանցել է 2 հազարը: Ցույցերին մասնակցում է մոտ 244 հազար մարդ:
Հիշեցնենք, որ բողոքի զանգվածային ակցիաները սկսվել են շաբաթ առավոտյան և անցկացվում են երկրի տարբեր հատվածներում: Նախաձեռնողներն են երկրի բնակիչները, ինչպես նաև մի շարք արհմիություններն ու քաղաքական կուսակցությունները: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրասիայի հարավարևելյան Իզեր դեպարտամենտում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ մեքենայի տակ մարդ է ընկել ու մահացել: