Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել Թրամփին` Ուկրաինայի հետ «անսասան համերաշխության» համար
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` Ուկրաինայի հետ «անսասան համերաշխության» համար: Այս մասին, ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, Պորոշենկոն գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Շնորհակալ եմ նախագահ Դոնալդ Թրամփին, պետքարտուղար Պոմպեոյին և ամերիկացի բոլոր ընկերներին՝ օգնության վստահելի ձեռքի և Ուկրաինայի հետ անսասան համերաշխության համար», - գրել է Ուկրաինայի նախագահը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի հարաբերությունները պատմության մեջ երբեք դեռ այսքան «ամուր, բեղմնավոր ու խոստումնալից» չեն եղել: