Մաքգրեգորի հայր. Խաբիբը չի դիմանա մինչև երկրորդ ռաունդ. Կոնորը կջարդի նրա գլուխը
Տոնի Մաքգրեգորը` թեթև քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն Կոնոր Մաքգրեգորի հայրը, կիսվել է իր որդու և մրցաշարի չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Մաքգրեգորի միջև կայանալիք մենամարտից ունեցած սպասելիքներով.
«Ես միանգամայն վստահ եմ, որ Կոնորը նոկաուտի կենթարկի նրան առաջին ռաունդում:
Այլ կերպ լինել չի կարող. Խաբիբը չի դիմանա մինչև երկրորդ ռաունդ: Նա չի կարողանա մրցել որդուս հետ ո՛չ արագությամբ, ո՛չ դիպուկությամբ և ո՛չ հզորությամբ:
Կարծում եմ` Կոնորը կջարդի նրա գլուխը:
Նա հիանալի մարզավիճակում է, իսկ ուժն անհավանական է, իսկ Խաբիբը չափազանց դանդաղ է: Նա սիրողական մակարդակի է: Չգիտեմ, թե նա ինչպես է հասել այս մակարդակին»,- Մաքգրեգոր-ավագի խոսքերն է փոխանցում «The Irish Sun»-ը:
Խաբիբի և Կոնորի միջև մենամարտը կդառնա Լաս-Վեգասում կայանալիք UFC 229 մրցաշարի գլխավոր իրադարձությունը: Շոուն կկայանա հոկտեմբերի 6-ի վաղ առավոտյան: