Կարողանալու ենք հիփոթեքային վարկերի տոկոսադրույքն իջեցնել աննախադեպ մակարդակի. վարչապետ
Այսօր արդեն շատ քիչ, բայց տոկոսադրույքի որոշակի իջեցում ունենք, հիմա փորձում ենք սոցիալական նշանակության հիփոթեքային ծրագիր իրագործել: Եթե ամեն ինչ հաջող գնա, կարողանալու ենք հիփոթեքային վարկերի տոկոսադրույքն իջեցնել աննախադեպ մակարդակի:
Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ բանկային ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ պարզվել է, որ կան խարդախություններ: «Գնում են, «վերխեր» են վերցնում: Իրավապահ մարմինները պետք է սրանով զբաղվեն, որպեսզի մենք նման լուրջ կոռուպցիոն խնդիրներ չունենանք»,-հավելեց նա:
Ըստ վարչապետի՝ պետք է մտածել, թե ինչպես բարձրացնել փողի ծավալը՝ օտարերկրյա ներդրումներ Հայաստան բերելու ճանապարհով, ոչ թե փող տպելով:
Փաշինյանի խոսքով՝ նոր հիփոթեքային ծրագրով աշխատում են, որ վարկի ժամկետը երկարացնեն, այնպիսի ճկուն մեխանիզմներ ներդնեն, որ մատչելիությունը մեծանա: