Բակո Սահակյանը հանդիպել է Արցախի հանրապետական կուսակցության ղեկավար կազմի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 14-ին ներքաղաքական եւ արտաքին հարցերի շուրջ խորհրդակցությունների շրջանակներում հանդիպում է ունեցել Արցախի հանրապետական կուսակցության ղեկավար կազմի հետ՝ կուսակցության առաջնորդ Կարեն Օհանջանյանի գլխավորությամբ:
Այս մասին տեղեկացնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։