Պորոշենկոն մտադիր է դուրս գալ Ուկրաինայի շահերին հակասող ԱՊՀ համաձայնագրերից
Նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, թե Կիևը պատրաստվում է մանրազնին ուսումասիրել ԱՊՀ շրջանակներում կնքված պայմանագրերը, և դուրս գալ այն համաձայնագրերից, որոնք հակասում են Ուկարինայի շահերին:
Ավելի վաղ՝ նախօրեին, Պորոշենկոն հրամանագիր էր ստորագրել ԱՊՀ գործադիր մարմիններում Կիևի անդամակցությունը դադարեցնելու մասին:
«Մոսկվան փորձում էր այդ կառույցը վերաձևել ու դարձնել նոր կայսրություն, որտեղ մենք, ինչպես խորհրդային տարիներին, պետք է մեր քաղաքականությունը համաձայնեցնեինք Կրեմլի հետ: Այդ իսկ պատճառով Կիևը մինչ օրս չէր վավերացրել ԱՊՀ կանոնադրությունը, և հիմա էլ վերջնականապես դադարեցնում է իր անդամակցությունը», ֊ հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը՝ հավելելով, որ Կիևը իր ապագան տեսնում է Եվրոպայում: