123ru.net
World News in Armenian
Март
2018

ՀՀԿ պատգամավոր․ Իրանի իշխանությունները «պադստավկա են անում Հայաստանին»

0
ՀՀԿ պատգամավոր․ Իրանի իշխանությունները «պադստավկա են անում Հայաստանին»

Իրանի իշխանությունները հարվածի տակ են դնում՝ «պադստավկա են անում» Հայաստանի իշխանություններին, Հայաստանի Հանրապետությունը, երբ ամեն անգամ հայտարարում են, թե պատրաստ են ռուսաստանյան գազից էժան գազ վաճառել Երևանին, սակայն հետո հրաժարվում են այդ խոսքից: Այսօր այս մասին Ազգային ժողովում հայտարարեց իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Միհրան Հակոբյանը:

«Ոչ միայն գործող դեսպանը, նաև ԻԻՀ նախորդ դեսպանը տեսեք ինչ է անում՝ դաշտ է նետում մեսիջ, որ մենք կարող ենք շահավետ պայմաններով գազ մատակարարել: Բայց էդ մարդկանց ասում ես՝ ռուսական գազից 1 ցենտով պակաս կմատակարարե՞ք, Հայաստանի սահման կհասցնե՞ք այդ գազը, ստանում ես բացասական պատասխան:

Սա Իրանի տարածաշրջանային քաղաքականության մի բաղկացուցիչ մասն է: Կոպիտ, ասած, այսպես՝ ժողովրդական խոսքով ասած՝ պադստավկա են անում Հայաստանի իշխանություններին և Հայաստան պետությանը՝ իրենց տարածաշրջանայն քաղաքական բաղադրիչներից ելնելով»,- հայտարարեց հանրապետական պատգամավորը:

Պաշտոնական Երևանն ու Թեհրանը ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս հայտարարություններով, որոնցում նշում են, թե բանակցում են իրանական գազի գնման շուրջ, սակայն արդեն երկար տարիներ այդ գործընթացը մեռյալ կետից առաջ չի շարժվում:

2013թ․ դեկտեմբերին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Երևան կատարած պետական այցի արդյունքում Հայաստանի իշխանությունները ռուսաստանյան մոնոպոլիստին՝ «Գազպրոմին» վաճառեցին «Հայռուսգազարդում» (ներկայումս այդ ընկերությունը կոչվում է «Գազպրոմ Արմենիա») Հայաստանին պատկանող բաժնետոմսերի վերջին 20 տոկոսը, և «Գազպրոմը» դարձավ հայաստանյան ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը:

Հայաստանում այդ ժամանակ Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսին այդ գործարքից չորս օր անց՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց՝ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում գազի գինը․ «Գուցե մի երկիր ինչ-որ մի այլ երկրի 1000 խմ գազը վաճառի 400 դոլարով, բայց մեկ այլ երկրի ցանկանա նույնքան գազը վաճառել 100 դոլարով»,- ասել էր Ռեյիսին:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն այսօր Ազգային ժողովում վերստին հայտարարեց՝ Ռուսաստանն այսօր էլ ամենից էժան գազն է առաջարկում Հայաստանին: «Օդանավակայանից եմ եկել, վերադարձել եմ Թուրքմենստանից: Այդ քննարկումները մշտապես գնացել են, շարունակվում են և միշտ շարունակվելու են: Որևէ տեղաշարժ այս պահին չեմ կարող արձանագրել, որովհետև մեզ առաջարկվող գները մրցունակ չեն այսօր մեր ստացած գազի գների համեմատ»,- ասաց Աշոտ Մանուկյանը:

Նախարարին արձագանքեց «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը․ «Այն, թե ինչու է կառավարությունն անվճար տրամադրում մեր խողովակաշարը «Գազպրոմին», էստեղ շատ հստակ է՝ որովհետև վարչապետը «Գազպրոմի» նախկին աշխատող է, շահերի բախում կա, բա էլ ի՞նչ պետք է աներ:

Մյուս հանգամանքը՝ կառավարությունը հայտարարում է, որ իրանական գազն ավելի էժան չէ, քան ռուսականը: Ես էլ ասում եմ, որ մենք չենք հավատում կառավարության նման հայտարարություններին, որովհետև էստեղ կոնկրետ շահերի խնդիր կա, և այն համակարգը, որը ձևավորված է Հայաստանում, այդ համակարգի մարդիկ թույլ չեն տալիս, որ այն քանդվի, փոփոխվի, որովհետև այդ համակարգի մեջ կա էդ «լևի» գազերի պատմությունը, դրանով մարդիկ միլիոնատերեր են դարձել»,- ասաց Էդմոն Մարուքյանը:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал о строительстве станции «Корниловская» Троицкой линии метро


Спорт в России и мире
Москва

Трехкратный обладатель Кубка Гагарина уволил тренера и назначил нового


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Дарья Касаткина

«Бомж» Дарья передает всем привет»: Касаткина ответила на слова Винер


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Выпуск ЦФА на платформе «Атомайз» поможет снизить нагрузку на экологию





Путин в России и мире
Москва

Путин оценил перспективы строительства ВСМ «Москва — Санкт-Петербург»


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Ru24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Киев признал стагнацию ВСУ по всей линии фронта


Навальный в России и мире
Москва

СМИ: Байден и Шольц не успели предложить Москве обменять Навального



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Тимати

Тимати, Shaman, Чеботина и группа «Пикник» посетили акцию «Журавли»



Москва

Глава управления МЗ Отдельнова: в Подмосковье на 2,5% повысили выявляемость рака

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net