«Մարիտիմուն» ոչ-ոքի է խաղացել. Գևորգ Ղազարյանը մասնակցել է երկրորդ խաղակեսին
Պորտուգալիայի առաջնությունում տեղի են ունենում 19-րդ տուրի հանդիպումները:
«Մարիտիմուն» սեփական հարկի տակ մրցեց «Բելենենսեշի» հետ: Խաղն ավարտվեց 0:0 հաշվով:
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը: Մեր ընտրանու ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել 46-րդ րոպեին:
«Մարիտիմուն» 29 միավորով 6-րդն է: