Ջեյմս Մակկարտին ոտքի կրկնակի կոտրվածք է ստացել (տեսանյութ, լուսանկարներ)
Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի «Էվերթոն»-«Վեսթ Բրոմվիչ» (1:1) խաղի ընթացքում տանտերերի կիսապաշտպան Ջեյմս Մակկարտին ծանր վնասվածք է ստացել:
Կիսապաշտպանը խաղային դրվագում բախվել է հյուրերի հարձակվող Խոսե Սոլոմոն Ռոնդոնի հետ, ինչի արդյունքում լիվերպուլյան թիմի ֆուտբոլիստը ստացել է ոտքի կրկնակի կոտրվածք:
Մակկարտին լքել է խաղադաշտը պատգարակի միջոցով: Վերջինիս փոխարինել է Ուեյն Ռունին: