Բեռլինը կողմ է Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելուն. Der Spiegel
Գերմանիան ակտիվորեն հանդես է գալիս Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու օգտին: DW.com-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում է Der Spiegel պարբերականը՝ վկայակոչելով բրյուսելյան դիվանագիտական աղբյուրներին:
Այսպիսով, Բեռլինը մտահոգություն է հայտնում տարածաշրջանում Թեհրանի ապակայունացնող դերակատարման շուրջ, մասնավորապես՝ Եմենում ապստամբներին աջակցության, սիրիական հակամարտությանը և«Հեզբոլլահ» շիա խմբավորման գործողություններին Թեհրանի մասնակցության հարցով:
Հավելյալ պատժամիջոցների սահմանմամբ՝ Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ազդակ են ուղարկում ԱՄՆ-ին առ այն, որ անմասն չեն մնա իրանական ռեժիմի քննադատության գործում, որով մշտապես հանդես է գալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Միևնույն ժամանակ Բեռլինը փորձում է ետ պահել ԱՄՆ-ին Իրանի հետ կնքված միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը չեղարկելուց: