Добавить новость
123ru.net
World News
Декабрь
2019

Հանրային խորհրդից խռոված ու հիասթափված կազմակերպությունները վերադառնում են. Ս. Սաֆարյան

0

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում նշանակվելուց ի վեր հազարավոր զանգերի, շնորհավորանքների, մաղթանքների կողքին հաճելիորեն զարմացրել են մոտ 30-35 զանգեր, որոնց հեղինակները, պարզվում է, եղել են կամ կան Հանրային խորհրդի տարբեր հանձնաժողովերի ու ենթահանձնաժողովների անդամներ, ում ես չեմ ճանաչել։ Իմ գործընկերները ոչ միայն իրենց շնորհավորանքներն են հղել, այլ նաև հանրությունից ոչ պակաս լավատեսություն ու հույս են հայտնել, որ միասնական ջանքերով Հանրային խորհուրդը աշխատելու է և նրանցից յուրաքանչյուրը իր ինքնադրսևորման լավագույն հնարավորություններն է ունենալու, ինչի խոստում ու երդում տվել եմ։

Ցավ էր արձանագրել, որ շատ շատերը Հանրային խորհրդի նախկին նախագահի ու կազմի գործունեությունից ու անգործությունից հիասթափված ֆորմալ կամ դե ֆակտո դադարեցրել են իրենց գործունեությունն ու անդամակցությունը: Ուրախ եմ հայտարարել, որ այդ երեքուկես տասնյակի մեծ մասը ոգևորված խոստացել է վերադառնալ Հանրային խորհուրդ․․․

Ինձ համար մեծագույն ցավ է, որ այս 8-9 ամիսներին ոչ ես, ոչ իմ այլ նոր նշանակված գործընկերներ նրանց չենք էլ ճանաչել, որովհետև դա հատուկ չէր արվում ու չարվեց: Ուրախալի է նաև, որ իմ զանգահարած կամ ինձ հետ կապ հաստատած հայտնի ՀԿ-ների գործընկերներ, որ նախկինում այդ կառույցին անտեսում էին ու արհամարհում, շրջվել են դեպի այն ու պատրաստ են համագործակցել, իրենց ներդրումը բերել այնտեղ:

Ես դեռ չգիտեմ, թե այդ 35 կազմակերպությունից զատ քանի քանի այլ կազմակերպություններ են սառեցրել իրենց գործունեությունը: Որոշ գործընկերներ ահավոր ու սարսափեցնող վիճակագրություն են բերում անցած մեկ տասնամյակում որոշ հանձնաժողովների նիստերի, ավելի ստույգ՝ դրանց բացակայության, անառողջ մթնոլորտի ու աշխատաոճի մասին։

Իմ ընկերների հետ այս կոմունիկացիան ավելի համոզիչ դարձրեց իմ այն միտքը, որն ունեցել եմ նշանակվելուց անմիջապես հետո․ գնալ բոլոր մարզերը, հանդիպել բոլոր այն կազմակերպություններին, որոնք խռոված են, գնալ ու ինվենտարիզացնել նրանց հնարավորություններն ու ռեսուրսները, համոզել բոլորին լծվել գործի, վստահ լինել, որ նրանց հանրային էնտուզիազմով արված աշխատանքի արդյունքները կդրվեն վարչապետի, կառավարության ու հանրության սեղանին։

Ուզում եմ հավատալ, որ այս ամենն այլևս անցյալում կմնա։ Անպատկերացնելի առաջարկություններ են ստացվել, որոնք շատ շուտով կդառնան Հանրային խորհրդի քննարկման առարկա։

Իմ հարգելի գործընկերներ, ավարտվել է այն ժամանակաշրջանը, երբ այդ կառույցը կամ ձայն չուներ, կամ ներկայանում էր մեկ ձայնով։ Այժմ եկել է հանրության բոլոր ձայները լսելու ու դրանք քննարկման հարթակ տեղափոխելու ժամանակը»։

 

The post Հանրային խորհրդից խռոված ու հիասթափված կազմակերպությունները վերադառնում են. Ս. Սաֆարյան appeared first on ԳԱԼԱ.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net