Քիրա Նայթլին նյարդային խանգարում է ունեցել պապարացիների հետապնդումների պատճառով
Բրիտանացի դերասանուհի Քիրա Նայթլին պատմել է, որ մի անգամ իր մոտ նյարդային խանգարում է տեղի ունեցել իրեն հետապնդող պապարացիների պատճառով։
Ինչպես գրում է Lenta.ru-ն, կինոաստղը մեկնաբանել է, որ դա տեղի է ունեցել 22 տարեկան հասակում։ «Այն օրերին ցանկացած հանրահայտ կնոջ լուսանկարի արժեքն ավելի մեծ էր լինում, եթե այն բացասական բնույթի էր լինում։ Այդ իսկ պատճառով, եթե նույնսիկ նյարդային խանգարում չունենաք, նրանք կդրդեն ձեզ անել այնպիսի բաներ, որոնց շնորհիվ ձեր մասին նյութերն առավել արժեքավոր կդառնան»,- մեկնաբանել է դերասանուհին։
Նա մտաբերել է, որ մի անգամ իր մեքենան ճանապարհից դուրս են հրել, որից հետո ինքը լուսանկարիչներին սպառնացել է, որ կսպանի որևէ մեկին։ Նրանք պատասխանել են, որ այդ դեպքում ավելի շատ գումար կաշխատեն։
Նայթլին նշել է, որ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմից հետո երկար ժամանակ չի նկարահանվել, իսկ վերադառնալուց հետո նախընտրում է մեծամասշտաբ նկարահանումների չմասնակցել։
