Սան Ֆրանցիսկոյում կարգելվի էլեկտրոնային սիգարետների վաճառքը
Սան Ֆրանցիսկոն ԱՄՆ-ում կդառնա առաջին քաղաքը, որում կարգելվի էլեկտրոնային սիգարետների վաճառքը: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը: Նման որոշում է կայացրել քաղաքի իշխանությունը` քվեարկության միջոցով: Որոշմանն աջակցել է քաղաքապետը:
Նշվում է, որ նոր օրենքի համաձայն քաղաքի տարածքում կարգելվեն ցանկացած տեսակի էլեկտրոնային սիգարետների վաճառքը, որոնք ԱՄՆ սնունդի և դեղորայքի անվտանգության սանիտարական վարչության կողմից չեն ստացել համապատասխան արտոնագիր, իսկ նման արտոնագիր դեռևս չի տրվել և ոչ մի ընկերության:
Արգելքը տարածվում է ոչ միայն քաղաքի խանութների և փողոցների վաճառքի վրա, այլ Սան Ֆրանցիսկոյի տարածքի: Մասնավորապես, էլետրոնային սիգարետներ չի կարելի գնել նաև ինտերնետ-խանութներից: Քաղաքապետ Լոնդոն Բրիդը հայտարարել է, որ իրենք պարտավոր են հոգ տանել երիտասարդների առողջության մասին և ապագա սերունդներին զերծ պահել այդ վատ սովորությունից: