Ուկրաինացի պատգամավորին մահացած են գտել. նախնական վարկածով՝ նա ատրճանակը մաքրելիս կրակել է ինքն իր վրա
Կիևում մահացել է Ուկրաինայի գերագույն ռադայի «Ազգային ճակատ» խմբակցության պատգամավոր Դմիտրի Տիմչուկը, թվիթերյան իր էջում գրել է պատգամավոր, ՆԳՆ կոլեգիայի անդամ Անտոն Գերաշչենկոն:
Նրա խոսքով՝ դժբախտ պատահարը տեղի է ունեցել ատրճանակը մաքրելու ժամանակ, իսկ ֆեյսբուքյան գրառման մեջ նշվում է, որ պատգամավորին գտել են գլխին ստացած հրազենային վնասվածքով: Տիմչուկի մահվան մասին հաղորդումը ստանալուց հետո Ռադայում 15 րոպեանոց ընդմիջում է հայտարարվել:
Ավելի ուշ Ներքին գործերի նախարարությունը հաստատել է պատգամավորի մահվան լուրը: Քննությամբ ստուգվում են պատահարի բոլոր վարկածները, այդ թվում՝ սպանությունը: Դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակը, որից արձակվել է կրակոցը: