Յուրի Խաչատուրովի նկատմամբ գրավ է կիրառվել
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց ընտրվեց 5 մլն դրամ գրավը։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Դավիթ Բալայանի, այսպիսի որոշում կայացրեց։ Այսօր դատարան ներկայանալուց հետո Յուրի Խաչատուրովը հայտնեց, որ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։