Ուկրաինայի գլխավոր դատախազը Տիմոշենկոյին «փամփուշտ» է անվանել
Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել է, որ երկրի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյին «Կրեմլի գործակալ» չի համարում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ես կտրականապես ժխտում եմ, որ Յուլիան Կրեմլի գործակալ է: Ես շատ բան գիտեմ նրա մասին: Յուլիան փամփուշտ է, որը թռչում է միայն իրեն հայտնի հետագծով: Սակայն հենց այդտեղ է վտանգը, քանի որ նա դա անում է այնպես, ինչպես ինքն է ցանկանում», - ասել է Լուցենկոն:
Նա նաև ավելացրել է, որ համաձայն չէ Տիմոշենկոյի վարած «պոպուլիզմի քաղաքականությանը»: