Ն. Փաշինյանի առաջադրումը վարչապետի պաշտոնում ֆորմալ բնույթ է կրում. այս անգամ անհրաժեշտ է, որ ԱԺ-ն չընտրի վարչապետ, որ իրավունքի ուժով ԱԺ-ը լուծարվի. Լ. Նազարյան
Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում և մեր խնդիրն ընդամենը ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգի ապահովումն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
««Ելք» խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Ինչպես արդեն ասվել է, այս առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում և մեր խնդիրն ընդամենը ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգի ապահովումն է, որպեսզի հետագայում իրավական սահմանումների հետ կապված տարընթերցման առիթներ չլինեն: Այս անգամ անհրաժեշտ է, որ Ազգային ժողովը չընտրի վարչապետ, որպեսզի իրավունքի ուժով Ազգային ժողովը լուծարվի»: