123ru.net
World News
Июнь
2018

Թրամփն անկանխատեսելի գործիչ է, և երբեք չի կարելի բացառել, որ միշտ բարեհաճ կլինի մեր նկատմամբ․ Արմեն Վարդանյանը՝  Իսրայել-ԱՄՆ հարաբերությունների ջերմացման մասին

0

Ամերիկայի Միացյալ Նահանգները մշտապես բոլոր հարցերում աջակցում է Իսրայելին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից դուրս գալն էլ դրա մասին վկայությունն է: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Արմեն Վարդանյանը: 

«ԱՄՆ-ի ներկայիս իշխանությունները բոլոր հարցերում են աջակցում Իսրայելին՝ ի տարբերություն նախորդ վարչակազմի, որը փորձում էր հավասարակշռված քաղաքականություն վարել՝ որոշ հարցերում անգամ Իսրայելին դեմ գնալով»,- ասաց նա՝ հիշատակելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները, որի հետ համաձայն չէր իսրայելական կողմը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն դուրս է եկել Մարդու իրավունքների հարցերով խորհրդից: ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին, հայտարարելով որոշման մասին, մեղադրել է խորհրդին «Իսրայելի նկատմամբ անվերջանալի թշնամական վերաբերմունքի համար»:

«Չափազանց երկար ժամանակ Մարդու իրավունքների հարցերով խորհուրդը մարդու իրավունքը ոտնահարողների պաշտպան է եղել և քաղաքական կողմնակալության աղբահոր»,- հայտարարել է Նիկի Հեյլին:

Իսրայել-ԱՄՆ հարաբերությունների առավել մտերմացումը, ըստ Արմեն Վարդանյանի, նաև ուղղված է Իրանի դեմ: Նա նկատեց՝ գնալով Իրան-ԱՄՆ և Իրան-Իսրայել հարաբերություններն ավելի են լարվելու: Հիշատակեց, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն  իր նշանակումից անմիջապես հետո հայտարարել էր, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումն աննախադեպ չափերի է հասնելու, իսկ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ կիրառել նաև այն եվրոպական երկրների նկատմամբ, որոնք գործում են Իրանում:

«Դատելով ամերիկյան իշխանությունների տրամաբանությունից՝ գալիս ենք եզրակացության, որ Իրանի հետ հարաբերություններն ավելի են լարվելու․Իրանն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ անել չի պատրաստվում»,- ասաց նա:

Անդրադառնալով ԱՄՆ-ի որոշմանը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը լքելուն՝ փորձագետը համաձայնեց՝ դա քայլ էր, որն ի ցույց էր դնում՝ ԱՄՆ-ը հեշտությամբ կարող է հրաժարվել իրեն չմիացող կառույցներից կամ երկրներից:

«ՄԱԿ-ում Երուսաղեմի քվեարկության ժամանակ, հիշում ենք, ԱՄՆ ներկայացուցիչը հայտարարեց, որ Դոնալդ Թրամփը հաշվի է առնելու քվեարկության արդյունքները, և այն երկրները, որոնք իրենց կողքին չեն լինի, ապագայում դա հաշվի կառնի»,- ասաց նա՝ նշելով, որ նման քայլերը Թրամփի քաղաքականության մշտական մասն են կազմում: «ԱՄՆ-ը նման իրավիճակներում կոշտ քաղաքականություն է վարում: Պատահական չէ, որ ԱՄՆ-ը ներկայումս կոշտ դիմակայության մեջ է նաև Եվրամիության հետ: Վերջինս ամեն կերպ ցանկանում է պահպանել Իրանի միջուկային ծրագրի համաձայնությունը, բայց ԱՄՆ-ը ցանկանում է նրան հետ քաշել»,-հավելեց նա:

Հայաստանը հարևան և բարեկամ է Իրանին, ցանկանում է հարաբերությունները բարելավել Իսրայելի հետ և նաև պահպանել լավ հարաբերություններ ԱՄՆ-ի հետ: Այս «եռանկյունու» մեջ, ըստ Արմեն Վարդանյանի, Հայաստանի ներկայիս իշխանությունները, ինչպես իրենից նախորդները, պետք է հավասարակշռված քաղաքականություն վարեն:

«Հայաստանը պետք է շարունակի իր համագործակցությունը զարգացնել Իրանի հետ՝ համագործակցելով այնպիսի կազմակերպությունների հետ, որոնք չեն ասոցացվում Իրանի իսլմական հեղափոխության պահապանների կորպուսի հետ: Պետք է նաև զերծ մնանք ԱՄՆ-ի հետ հակամարտության մեջ ներքաշվելուց»,- ասաց նա:

Նա նկատեց, որ Հայաստանը ԱՄՆ-ի հետ կապված հարցերում բավականին ճիշտ դիրքորոշում է վարում նաև միջազգային ատյաններում քվեարկության ժամանակ: Հիշատակեց, որ Երուսաղեմը մայրաքաղաք չդարձնելուն վերաբերող ՄԱԿ-ի քվեարկությանը Հայաստանը հակաամերիկյան դիրքորոշում էր բռնել, սակայն արդյունքում պատիժների չարժանացավ:

«Բայց Թրամփն անկանխատեսելի գործիչ է, և երբեք չի կարելի բառացել, որ միշտ բարեհաճ կլինի մեր նկատմամբ: Պետք է պարզապես շատ զգույշ և նրբանկատ լինել և չանել այնպիսի քայլեր, որոնք կհարուցեն ԱՄՆ վարչակազմի դժգոհությունը»,- ասաց նա:

Արմեն Վարդանյանը, որպես ճիշտ, չեզոք քաղաքականության օրինակ բերեց ՄԱԿ-ում վերջերս եղած քվեարկությունները: «Օրեր առաջ Թուրքիան և Ալժիրը բանաձև են ներկայացրել Իսրայելի դեմ, որով դատապարտում են Իսրայելի կողմից Գազայի հատվածում եղած ռմբակոծությունները, դրան էլ որպես պատասխան, ԱՄՆ-ը առաջարկել է լրացնել բանաձևը և նաև դատապարտել ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի տարածքը ռմբակոծելը: Հայաստանը երկու բանաձևերին էլ կողմ է քվեարկել: ՀԱՄԱՍ-ին դատապարտելով՝ Հայաստանը կարող էր խնդիր ունենալ Իրանի հետ, բայց դատելով, որ իրանական կողմից արձագանքներ չկան, կարելի է ենթադրել, որ մեր դիվանագետները կարողացել են համոզել իրանական կողմին, ներկայացրել են հայկական կողմի դրդապառճառները»,- ասաց նա:






Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин рассказал о строительстве Рублево-Архангельской линии метро


Спорт в России и мире
Москва

Всемирный день туризма отметят на ВДНХ 27 сентября


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Ангелина Калинина

Ребекка Шрамкова обыграла Ангелину Калинину на старте турнира в Пекине


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В ЖК «Детали» установят пассажирские лифты энергоэффективности класса «А»





Путин в России и мире
Москва

Путин объявил о создании независимого платёжного инструмента БРИКС


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский отреагировал на выделение нового пакета военной помощи от США


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Сергей Шнуров

Жена музыканта Сергея Шнурова Ольга подала на развод



Москва

Загитова: "Решила дать себе 2 дня отдыхать, уехала за город и сняла номер"

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net